Գազօջախներ
Հոդվածներ
Հիանալի պահեր Ձեր խոհանոցում
Teka գազօջախներն առաջարկում են շատ նորանոր հատկություններ` համադրելով դրանք ժամանակակից և էլեգանտ դիզայնի հետ: Բացի մի շարք առավելություններից, Teka գազօջախները խնայող են, ապահով, ճշգրիտ և պարզ օգտագործման համար: Ամենաժամանակակից մոդելներն ունեն նաև էկրան: Այս գազօջախները կդառնան խոհանոցի լավագույն և ամենաօգտակար գործիքները:
Գազօջախներ մաքրելը չափազանց հեշտացել է
Teka գազօջախները հեշտ են մաքրվում շնորհիվ DualClean համակարգի, որն առաջարկում է երկու ինքնամաքրման ծրագիր` պիրոլիզ և ջերմային մաքրում: Կարող եք ընտրել այս երկու համակարգերից որևէ մեկը, երբ գազօջախն ունենա մաքրման կարիք: Պիրոլիզը կօգնի պայքարել մթերքի մնացորդների դեմ: Սա հիանալի տարբերակ է, եթե անհրաժեշտ է խորը մաքրում: Ջերմային մաքրումը հիանալի տարբերակ է ամենօրյա մաքրման համար և օգնում է պահպանել գազօջախը հիանալի վիճակում:
Բարձրակարգ գազօջախներ
Փոքր և կոմպակտ գազօջախներ, որոնց խորության շնորհիվ հնարավոր է միանգամից մի քանի բաղադրատոմս պատրաստել: DoubleCook գազօջախի շնորհիվ արդեն միաժամանակ կարող եք մի քանի ուտեստ պատրաստել և հոտերը, շնորհիվ այս համակարգի, չեն խառնվի: Ձեր խոհանոցի դիզայնը մեր հիմնական նպատակներից մեկն է և մեր բոլոր գազօջախները հնարավոր է համադրել սրճեփերի, ջեռոցների, օդակլանիչների և այլ աքսեսուարների հետ: