Ջեռոցներ
Հոդվածներ
Ստեղծված է յուրահատուկ զգացողություններ արթնացնելու համար
Գտեք լավագույն ջեռոցը Ձեր խոհանոցի համար: Փնտրեք և ընտրեք մեր լայն տեսականուց - ինդուկցիոն, կերամիկական, գասով, խառը ջեռոցներ: Հեշտ են մաքրվում, ապահով են, ապահովում են գերհզորություն, միևնույն ժամանակ շատ խնայող են:
Ինդուկցիոն ջեռոցներ
Teka ինդուկցիոն ջեռոցներով Դուք կարող եք սահմանել պատրաստման ժամանակահատվածը`շնորհիվ սենսորային վահանակների, որոնք ներառում են զանազան պատրաստման զանազան ծրագրեր:
Գազի ջեռոցներ
Գազի ջեռոցները ստեղծվել են հատուկ պահանջկոտ խոհարարների համար, նրանց համար, ովքեր գնահատում են իրական և ավանդական համն ու հոտը: Ավանդույթները համատեղելի են դիզայնի հետ: Այսպիսով, Teka-ն ստեղծել է գազի ապակե ջեռոցներ, որոնք չափազանց հեշտ են մաքրվում: Հիանալի հնարավորություն լավագույն բաղադրատոմսերը պատրաստելու համար: Եթե Դուք չեք ցանկանում հրաժարվել ավանդական ջեռոցներից, ապա Teka-ի այս նորարարությունը հենց Ձեր համար է` գազ և ինդուկցիա միևնույն մոդելում:
Կերամիկական ջեռոցներ
Teka կերամիկական ջեռոցները մեր հաճախորդների հիմնական ընտրություններից մեկն է` շնորհիվ արդյունավետության, որակի և բարձր կատարողականության: Այն ավելի էժան է, քան ինդուկցիոն մոդելները, բայց այն կարող է լինել լավագույն ընտրությունը` հաշվի առնելով Ձեր կարիքները: Խառը մոդելներ նույնպես առկա են` կերամիկականի և ինդուկցիոնի համադրություն, ինչի շնորհիվ բաղադրատոմսերը կարող եք փորձել պատրաստել տարբեր մեթոդներով:
Ավելի անվտանգ ջեռոցներ
Անվտանգությունը մեր հիմնական նպատակներից է: Մենք աշխատում ենք որոկի ամենաբարձր ստանդարտներով և ամեն ինչ անում ենք նոր անվտանգության համակարգեր ստեղծելու և առաջարկելու համար: Ահա թե ինչու, մեր ինդուկցիոն ջեռոցները ավտոմատ կերպով անջատվում են: Իսկ գազի ջեռոցները առանց կայծի չեն միանում:
Պատրաստ ենք բավարարել Ձեր պահանջները
Բոլոր ջեռոցները հասանելի են տարբեր չափորով և դիզայնով: Եթե ունեք տարածքի խնդիր, Domino տեսակի ջեռոցն ընդամենը 30 սմ է: Այսպիսով, կարող եք լավագույնս օգտագործել Ձեր խոհանոցի յուրաքանչյուր սանտիմետրը: Teka-ն առաջարկում է միանման դիզայն տարբեր սարքավորումների համար`ջեռոցներ, կոմպակտ գազօջախներ, այնպես որ կարող եք ընտրել միանման դիզայն և ունենալ Ձեր երազանքների խոհանոցը: