Տեկա Գրուպ,
Գերմանական որակ.

 

 

 

 

Ստեղծում ենք անմոռանալի պահեր

Ինչ էլ որ ստեղծելիս լինենք, մենք փորձում ենք համատեղել որակը, օգտակարությունն ու արդյունավետությունը, որպեսզի արտադրենք լավագույնը Ձեր տան համար: Մեր նպատակն է պարգևել անփոխարինելի զգացողություններ, որոնք կկարողանաք կիսել սիրելիների հետ:

Խոհանոցը Ձեր տան սիրտն է:

Մենք նախագծում ենք այնպիսի սարքավորումներ, որոնք կդառնան Ձեր խոհանոցի հոգին, քանի որ հենց այստեղ է կյանքը ստանում իր համն ու հոտը: Հենց այստեղ են անցնում մեր կյանքի ամենալավ պահերից շատերը:

Խոհանոցն ավելին է, քան վայր, որտեղ ուտելիք է պատրաստվում: Այն ուրախության, երազանքների, աջակցության, ջերմ խոսակցությունների, որոշումների կայացման, նորություններ փոխանակելու, կյանքի համար կարևոր ծրագրեր կազմելու վայր է՝ վայր, որտեղ ապրում ենք անմոռանալի պահեր:

Հաշվի առնելով այս ամենը՝ մենք նախագծում և արտադրում ենք այնպիսի սարքավորումներ, որոնք իրենց հետ խոհանոց կբերեն նորարարություն, նորանոր լուծումներ, որոնք կհամապատասխանեն Ձեր կենսակերպին ու ներդաշնակ կլինեն Ձեր տան հետ:

Մենք աշխատում ենք, որպեսզի ավելի լավ հասկանանք Ձեր կարիքները և նոր լուծումներ առաջարկենք, որոնք կօգնեն խոհանոցը դարձնել նոր հնարավորությունների բացահայտման վայր:

Մեր ապրանքանիշը, որ ծնվել է Գերմանիայում, որակի, տեխնոլոգիայի և նորարարության միաձուլման արդյունք է: Teka-ն ճանաչված է ողջ աշխարհում իր վստահելիության, արդյունավետության և ճշգրտության շնորհիվ: Այսօր, իր ստեղծման օրից գրեթե 100 տարի անց, Teka-ն շարունակում է ջանասիրաբար աշխատել` ընդլայնելով իր արտադրանքի ֆունկցիոնալ հնարավորությունները, առաջարկելով լավագույն դիզայն և յուրաքանչյուր քայլի ձգտելով կատարելության։

Մեր ընկերությունում խորապես արմատացած արժեքները շատ պարզ են՝ ազնվություն, մեծահոգություն և ինքնատիպություն: Սա նշանակում է, որ մենք աշխատում ենք Ձեզ համար և միշտ Ձեր կողքին ենք` պատրաստ օգնելու լուծել ամենօրյա խնդիրները համաշխարհային մակարդակով:

Հաճախորդի գոհունակությունը ամենակարևորն է Հենց ամենասկզբից մենք ձգտել ենք ստեղծել որակյալ արտադրանք` ամենաժամանակակից և յուրահատուկ դիզայնով և նորարարական, և այդ ամենը՝ լավագույն գնով:

Մեր մոտեցման հիմնական սկզբունքներն են`

Ազնվություն

Մենք Ձեր կողքին ենք Մենք անդադար կապի մեջ ենք մեր հաճախորդների հետ:

Սա պատասխանատու, պարզ և թափանցիկ կապ է: Teka -ն Ձեր կողքին է, հասկանում է Ձեր կարիքներն ու թույլ է տալիս Ձեզ բացահայտել նորանոր հնարավորություններ ամեն անգամ, երբ խոհանոցում եք:

Առատաձեռնություն

Մենք ավելին ենք անում

Մենք կենտրոնանում ենք կարևորի վրա: Մեր նպատակն է վերածել ֆունկցիոնալը մարդկայինի: Դա է պատճառը, որ մենք ձգտում ենք ստեղծել բացառիկ տեխնոլոգիաներ, նորարարություններ և յուրահատուկ դիզայն, և այդ ամենը՝ հասանելի գներով:

Մենք նպատակ ունենք միաձուլել ընտանեկան պատմությունները մեր գերազանց լուծումների հետ` Ձեր խոհանոցին օժտելով հոգով: Բացի այդ, մենք ստեղծում ենք կատարյալ մթնոլորտ, որտեղ Դուք կանցկացնեք նշանակալից պահեր` դարձնելով կյանքն էլ ավելի արժեքավոր:

Յուրօրինակություն

Համապատասխան այլընտրանք

Մեր նվիրվածության շնորհիվ մենք առաջացնում ենք հաճելի զգացողություններ և ձևավորում նախասիրություններ: Մեր նպատակն է կապ հաստատել մարդկանց հետ, ինչն ավելին է, քան արտադրանքի հատկություններն ու նորարարությունը:

Մեզ ամենից առավել ոգեշնչում է մեր հաճախորդի սիրելի բրենդը դառնալու հեռանկարը:

America Europe Asia and Middle East Africa Oceania Worldwide
Indicate in which country or region you are to see specific content. X