Տեկա Գրուպ,
Գերմանական որակ.

 

 

 

 

Teka-ն և սպորտը

Իր պատմության ընթացքում Teka-ն, կարևորելով ոչ նյութական արժեքները, մշտապես աջակցել է սպորտին, սպորտային կարևոր իրադարձությունների մաս կազմել՝ համագործակցելով մարզական տարբեր ոլորտներում։

Հիշարժան շատ պահեր կան․ անդրադառնանք դրանցից մի քանիսին։

Իսպանական ֆուտբոլի թիմ հովանավորող առաջին բրենդը

1981 թվականի դեկտեմբերի 27-ին Teka- ն դարձավ իսպանական ֆուտբոլային թիմի մարզաշապիկը հովանավորող առաջին ապրանքանիշը. բրենդի պատկերանշանը հայտնվեց Santander Real Racing ֆուտբոլային ակումբի շապիկի վրա։ Teka-ի հովանավորությամբ Racing-ի խաղը Մադրիդի Ռեալի դեմ էր։ Տարիներ անց Ռեալ Մադրիդը ևս համագործակցեց Teka-ի հետ։

Ռեալ Մադրիդ» C.F.-ի հովանավոր

1992-2000թթ․ Teka-ն «Ռեալ Մադրիդի» գլխավոր հովանավորն էր․ բրենդի պատկերանշանն ութ տարի ակումբի մարզահագուստի վրա էր։ Թե՛ Teka-ի, թե՛ Ռեալ Մադրիդի համար այդ փուլը լի էր հաղթանակներով։ Ակումբում խաղում էին այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Ռաուլ Գոնսալեսը, Խորխե Վալդանոյը և Լաուդրուպը։ Այդ ժամանակ էր, որ 1998 թվականին Ամստերդամում Յուվենտուսի նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո, Ռեալ Մադրիդը վերջապես նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 7-րդ գավաթը։

2000 թվականին Փարիզում 8-րդ Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելուց հետո «Ռեալը» նորից իր գագաթնակետում էր:

Teka –Ռեալ Մադրիդ համագործակցության ընթացքում «Սպիտակ ակումբը» նվաճեց ՈՒԵՖԱ-ի երկու չեմպիոնների լիգան, մեկ միջմայրցամաքային գավաթ, երեք իսպանական լիգա, երկու իսպանական գավաթ և Իսպանիայի երկու Սուպերգավաթ:

«Ռեալ Մադրիդ» բասկետբոլային թիմի հովանավոր

(Առաջին շրջան: 1992-2000)

1992-2000թթ․ Teka-ն «Ռեալ Մադրիդ» բասկետբոլային թիմի գլխավոր հովանավորն էր։ Թիմը վերանվանվեց «Ռեալ Մադրիդ Տեկա», Teka-ի պատկերանշանը հայտնվեց սպիտակ թիմի մարզահագուստի վրա։

«Սպիտակ թիմի» համար այդ շրջանը հաջողություններով լի էր․ հաղթանակ երեք Լիգաներում, մեկ Կոպա դել Ռեյ և մեկ Եվրոպայի գավաթ:

1995 թվականին թիմը նվաճեց Եվրոպայի 8-րդ գավաթը (ներկայիս՝ Բասկետբոլի Եվրալիգան): Թիմի ողջ պատմության ընթացքում դա նշանակալի իրադարձություն էր, երբ 15 տարի հետո կրկին նվաճեց գավաթը։

Այդ տարիների ընթացքում անմոռանալի պահեր ենք ապրել այնպիսի լեգենդար խաղացողներով, ինչպիսիք են Արվիդաս Սաբոնիսը, Արլյուկասը, Անտինեսը, Բիրյուկովը, Ջորջևիչը, Հերերոսը, Բոդիրոգան:

«Ռեալ Մադրիդ» բասկետբոլային թիմի հովանավոր

(Երկրորդ շրջան՝ 2014-2016)

2014-2016թթ․ Teka-ն կրկին դարձավ «Ռեալ Մադրիդ» բասկետբոլային թիմի հովանավորը։
Տարիներ առաջ միասին աշխատելուց և Եվրոպայի 8-րդ գավաթը նվաճելուց հետո շատերը հույս ունեին, որ այս նոր համագործակցությունը թիմին ավելի շատ գավաթներ կբերի, և նրանց հույսերն արդարացան, երբ 2015 թվականին թիմը հասավ քառորդ եզրափակիչ, և «Պալասիո դե Դեպորտես Մադրիդ» մարզապալատում Օլիմպիակոսի նկատմամբ հաղթանակ տարավ։

Ղեկավարվելով մարզիչ Պաբլո Լասոյի կողմից, թիմում խաղում էին լեգենդար այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռուդի Ֆերնանդեսը, Սերխիո Լյուլը, Ֆելիպե Ռեյեսը, Սերխիո Ռոդրիգուեսը։

Teka հեծանվավազքի մարզական ակումբ

1976 թվականին Teka-ն սկսեց համագործակցել պրոֆեսիոնալ հեծանվավազքի ոլորտում։ 1980-ականներին թիմն արդեն դարձել էր հեծանվավազքի ոլորտում աշխարհի լավագույն թիմերից մեկը։

Նախագիծը մեկնարկեց Կանտաբրիայում և հաջողության հասնելով, դարձավ իսպանական հեծանվասպորտի պատմության մեջ ամենահաջողակներից մեկը:

1976-1990թթ․ Teka հեծանվավազքի սպորտային խումբը տոնեց ավելի քան 500 հաղթանակ։ Խմբի կազմում էին այնպիսի անմոռանալի հեծանվորդներ, ինչպիսիք են Մարինո Լեժարետան, Պիո Ռուիզ Կաբեստանը, Էդուարդո Չոզասը, Ռեյմունդ Դիտցենը, Միգել Մարիա Լասան և Մարինո Ալոնսոն:

Teka Santander մարզական ակումբ

Teka Santander մարզական ակումբը, որը սկզբում հայտնի էր որպես Կանտաբրիայի հանդբոլի (ձեռքի գնդակ) ակումբ, Teka-ի հետ համատեղ ստեղծվել է 1975 թվականին:

Թիմն իր հաջողությանը հասավ ԱՍՈԲԱԼ Լիգայում՝ Հանդբոլի տղամարդկանց Իսպանիա առաջնությունում։ Խումբը հայտնի էր Teka անունով ու մինչև 1995 թվականը հասցրեց նվաճել բազմաթիվ գավաթներ:

Կարճ ժամանակ անց, 1999 թվականից մինչև 2008 թվականը Teka-ն նորից սկսեց համագործակցել ակումբի հետ՝ վերանվանելով այն Տեկա-Կանտաբրիա։

Ակումբն իր պատմության ընթացքում հասավ բազում հաղթանակների։ Թիմը նվաճեց Եվրոպայի գավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն, EHF գավաթակիրների գավաթ, ASOBAL երկու լիգա, երկու «Կոպա դել Ռեյ» գավաթ, երկու «Սուպերկոպա» գավաթ և չորս ASOBAL գավաթ Իսպանիայի հանդբոլում:

Հանդբոլի մի շարք կենդանի լեգենդներ կրում էին Teka-ի մարզաշապիկը։ Նրանց շարքում էին Թալանթ Դուխշեբաևը, Ալբերտո Ուրդիալեսը, Խոսե Խավիեր Հոմբրադոսը, ովքեր դարձան պատմության լավագույն հանդբոլիստներ։

Ռոլեր Հոկեյ

Չեխիայի Հանրապետության Ռոլեր Հոկեյի ազգային սուպերլիգայում Teka-ն ներկայացավ որպես Թաթրան Տրեսա Ստրեսովիցեի գլխավոր հովանավոր:

Մոտոցիկլային սպորտի աշխարհի առաջնություն

2009 թվականին ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի Teka-ն երկու տարի ժամկետով դարձավ Մոտոցիկլային սպորտի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորը։

Այս սպորտաձևի հետ բրենդն առնչվել էր 2008 թվականից ի վեր, երբ Suzuki թիմի գլխավոր հովանավորն էր։

Moto2 Աշխարհի առաջնություն

2012 թվականին Teka-ն որպես հովանավոր սկսեց համագործակցել AGR Team- ի հետ, որը պատկանում էր իսպանացի խոհարար Կարլոս Արգուիչանոյին:

Թիմը մասնակցեց Moto2 աշխարհի առաջնությանը:

Հովանավորչություն այլ սպորտաձևերում

Ավելի քան 60 տարի Teka-ն աջակցել է տարբեր սպորտաձևերի, որոնց թվում եղել են ոչ միայն ֆուտբոլն ու բասկետբոլը, այլև աշխարհի տարբեր մարզաձևեր:

Բրենդը ներկայացված է եղել նաև  Ռալի մրցաշարում, պոլո և սառույցի հոկեյ սպորտաձևերում։

Indicate in which country or region you are to see specific content.