Տեկա Գրուպ,
Գերմանական որակ.
Մեր պատմությունը
Teka-ն ունի ավելի քան 90 տարվա պատմություն: Իր անցած ուղու ամենասկզբից մինչ օրս այն արտադրում է գյուղատնտեսական սարքավորումներ՝ դառնալով աշխարհում առաջատար բրենդներից մեկն իր ոլորտում:

1924-1957
պատմությունն սկսվել է 1924 թ.-ին, երբ Կառլ Տիելմանը Գերմանիայում հիմնեց գյուղատնտեսական սարքավորումների ընկերությունը և առաջիկա տարիներին գործունեությունը կենտրոնացրեց այս ոլորտի վրա:
Կարճ ժամանակ անց, նա սկսեց աշխատել չժանգոտվող մետաղի հետ, ինչը ընկերության պատմության մեջ նշանակալից քայլ էր:
1957 թ.-ին, Հելմուտ Քլեյնը դարձավ ընկերության գործընկերը: Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց Teka-ն որպես ապրանքանիշ` կրելով իր երկու հիմնադիրների անունների սկզբնատառերը` Տիելման և Քլեյն:
1958-1969
Այդ ժամանակից ի վեր արտադրանքը սկսվեց վաճառվել Teka անվանումով: Սկզբնական շրջանում Teka-ն արտադրում էր միայն լվացարաններ: Հետագա տարիների ընթացքում՝ շնորհիվ Teka-ի գրանցած հաջողությունների, հնարավոր եղավ ընդլայնել կատալոգը և արտադրել գազօջախներ, ջեռոցներ և օդակլանիչներ:
1964 թ.-ին Teka-ն հաստատվեց Իսպանիայում` հետագա տարիներին շարունակելով ծավալվել` սկզբում Եվրոպայում, ապա նաև մյուս մայրցամաքներում: Այս տարիների ընթացքում տեսականին աճեց և, շնորհիվ խոհանոցային և լոգարանային բարձրորակ և յուահատուկ արտադրանքի, ձեռք բերեց ճանաչում ամբողջ աշխարհում:


1970-2015
70-ականներին բրենդի գրանցած հաջողությունները եվրոպական շուկայում ոգեշնչեցին ընկերությանը ընդլայնվել միջազգային մակարդակով: Սկզբում ապրանքանիշը ներկայացվեց եվրոպական շուկայում, ապա՝ Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում:
Այս տարիների ընթացքում Teka-ն դարձավ համաշխարհային խոշորագույն սպորտային հովանավորներից մեկը` հովանավորելով Ռեալ Մադրիդ ֆուտբոլային և բասկետբոլային ակումբներին, դառնալով ձեռքի գնդակի ակումբի սեփականատեր և անգամ մասնակցություն ունենալով Ձմեռային Օլիմպիական խաղերին:
Այսօր
2016 թ.-ին Teka-ն թողարկեց կենցաղային սարքավորումների Երազանք շարքը, որը դարձավ Ընկերության պատմության մեծագույն ներդրումը: Թարմացվեցին բոլոր գործարանները և արտադրանքների դիզայնը:
018 թ.-ին Teka-ն ներկայացրեց իր նոր կարգավիճակն ու նոր կարգախոսը՝ Այնտեղ, որտեղ կյանքն է եփվում: Teka-ն նախաձեռնեց Ընկերության ողջ պատմության ամենախոշոր արշավը` նկարահանելով կարճամետրաժ ֆիլմ, որի ռեժիսորն էր Գոյա Մրցանակաբաշխության մրցանակակիր Մարինա Սերեսեսկը, իսկ երաժշտության հեղինակը Գլեն Ջեյմսն էր, ով հանդիսանում էր ամենաօրիգինալ երգի մրցանակակիր: Արշավի ընթացքում Teka-ն համագործակցում է Fundación Alzheimer España ընկերության (Spanish alzheimer’s հիմնադրամ) հետ: Մեկ ամսում տեսահոլովակը հավաքեց 11 մլն դիտում` դառնալով ոլորտի առաջատար ձայնագրությունը:
Ներկայումս, Teka արտադրանքը գրավել է աշխարհը՝ արժանալով մի շարք խոշոր մրցանակների: Իսպանիայում յուրաքանչյուր երկրորդ տանը կարելի է տեսնել Teka սարքավորումներ:
