Տեկա Գրուպ,
Գերմանական որակ.
Teka Գրուպ
140 տարվա պատմություն: Հազարավոր լուծումներ: Միլիոնավոր ակնթարթներ:
Տեկա Գրուպը գերմանական մուլտինացիոնալ ընկերություն է: Այն Եվրոպական շուկայի չժանգոտվող մետաղից լվացարանների, ներկառուցվող սարքավորումների և լոգարանային լուծումների առաջատար արտադրողներից մեկն է:
Մեր ընկերությունն ընդգրկում է տարբեր աշխարհահռչակ բրենդներ, ինչպիսիք են Teka-ն, Küppersbusch-ը, Intra-ն, Mofém-ը և Thor-ը: Ունենալով ավելի քան 140 տարվա պատմություն` Teka գրուպը դարձել է կենցաղային սարքավորումների և սանիտարական արտադրանքի միջազգային օրինակ:
Այսօր ընկերությունն ունի 15 գործարան և 4.000 աշխատակից ամբողջ աշխարհում: Ունի մասնաճյուղեր ավելի քան 120 երկրում` 5 մայրցամաքներում:
Teka Գրուպը Heritage B հոլդինգի մի մասն է:
Ստորև կներկայացնենք տեղեկատվություն ընկերության այլ ապրանքանիշների վերաբերյալ:
Այլ ապրանքանիշներ, որոնք ևս պատկանում են Teka Գրուպին
Teka
Կարճ ժամանակ անց նա սկսեց աշխատել չժանգոտվող մետաղի հետ, ինչը ընկերության պատմության մեջ նշանակալից քայլ էր:
1957 թ․ Հելմուտ Քլեյնը դարձավ ընկերության գործընկերը: Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց Teka-ն որպես ապրանքանիշ` կրելով իր երկու հիմնադիրների անունների սկզբնատառերը` Տիելման և Քլեյն:
Այդ ժամանակից ի վեր արտադրանքը սկսվեց վաճառվել Teka անվանումով: Սկզբնական շրջանում Teka-ն արտադրում էր միայն լվացարաններ: Հետագա տարիների ընթացքում՝ շնորհիվ Teka-ի գրանցած հաջողությունների, հնարավոր եղավ ընդլայնել կատալոգը և արտադրել գազօջոխներ, ջեռոցներ և օդակլանիչներ:
1964 թ․-ին Teka-ն հաստատվեց Իսպանիայում` հետագա տարիներին շարունակելով ընդլայնվել` սկզբում Եվրոպայում, ապա նաև մյուս մայրցամաքներում: Այս տարիների ընթացքում տեսականին աճեց և, շնորհիվ խոհանոցային և լոգարանային բարձրորակ և յուրահատուկ արտադրանքի, ձեռք բերեց ճանաչում ամբողջ աշխարհում:
70-ականներից ի վեր և հետագա 40 տարիների ընթացքում Teka-ն դարձավ համաշխարհային խոշորագույն սպորտային հովանավորներից մեկը` հովանավորելով Ռեալ Մադրիդ ֆուտբոլային և բասկետբոլային ակումբներին, դառնալով ձեռքի գնդակի ակումբի սեփականատեր և անգամ մասնակցություն ունենալով Ձմեռային Օլիմպիական խաղերին:
2016 թ․-ին Teka-ն թողարկեց կենցաղային սարքավորումների Երազանք շարքը, որը դարձավ Ընկերության պատմության մեծագուն ներդրումը: Թարմացվեցին բոլոր գործարանները և արտադրանքի դիզայնը:
2018 թ․-ին Teka-ն ներկայացրեց իր նոր կարգավիճակն ու նոր կարգախոսը՝ Այնտեղ, որտեղ կյանքն է եփվում: Teka-ն նախաձեռնեց Ընկերության ողջ պատմության ամենախոշոր արշավը` նկարահանելով կարճամետրաժ ֆիլմ, որի ռեժիսորն էր Գոյա Մրցանակաբաշխության մրցանակակիր Մարինա Սերեսեսկը, իսկ երաժշտության հեղինակը Գլեն Ջեյմսն էր, ով հանդիսանում էր ամենաօրիգինալ երգի մրցանակակիր:
Արշավի ընթացքում Teka-ն համագործակցում է Fundación Alzheimer España ընկերության (Spanish alzheimer’s հիմնադրամ) հետ: Մեկ ամսում տեսահոլովակը հավաքեց 11 մլն դիտում` դառնալով ոլորտի առաջատար ձայնագրությունը:
Ներկայումս Իսպանիայի յուրաքանչյուր երկրորդ տանը կարելի է հանդիպել Teka-ի սարքավորումներ, իսկ ողջ աշխարհում բրենդը առկա է ավելի քան 100 մլն տներում:

Küppersbusch
Ընկերության ամենահին ապրանքանիշներից է: Küppersbusch-ը ստեղծվել է 1875 թվականին` Ֆրիդրիխ Քյուփերսբուշի կողմից և մասնագիտացված է գազօջախների արտադրությունում:
1913 թ․-ին, ընկերությունն արդեն ուներ 12.000 աշխատակից և հանդիսանում էր գազօջախների և ջեռոցների Եվրոպական շուկայի առաջատարը:
1935 թ․-ին, ունենալով մեծ պահանջարկ ամբողջ Եվրոպայում, Küppersbusch-ը բացեց իր երկրորդ արտադրական գործարանը Ավստրիայում:
25 տարի անց, Küppersbusch-ը ներկայացրեց արտադրանքի լայն տեսականի` առաջարկելով կենցաղային տարատեսակ սարքավորումներ` սառնարաններից մինչև օդակլանիչներ:
Այն 70-ականների առաջին ընկերություններից էր, որ առաջարկում էր ներկառուցվող սարքավորումներ:
1983 թ․ին թողարկվեց ökotherm®-ը՝ գազօջախի և ջեռոցի կատալիտիկ փոխարկիչը՝ պատրաստված բացառապես էկոլոգիապես մաքուր և առողջարար տեխնոլոգիաներով:
90-ականներին, Küppersbusch ապրանքանիշը արժանացավ մի շարք նորարարական և դիզայներական մրցանակների՝ շնորհիվ իր որակյալ արտադրանքի՝ Ռեդ Դոթ մրցանակ (Red Dot Award), ԱյԷֆ Դիզայն մրցանակ (IF Design Award), Դիզայնի կատարելության Պլատինիում մրցանակ (Platinum Award for Design Excellence ADEX): Ավելի քան 60 տարբեր արտադրանքներ՝ գազօջախներ, ջեռոցներ, օդակլանիչներ արժանացան մրցանակների ոչ միայն Գերմանիայում, այլև ամբողջ աշխարհում:
1999 թ․-ին Küppersbusch-ը միացավ Teka Գրուպին՝ գրավելով առաջնային դիրք Գերմանական բրենդների շարքում: Այս միաձուլման հետևանքով ընկերության աշխատակիցների քանակը հասավ 5 000-ի ամբողջ աշխարհում:
2015 թ․-ին Küppersbusch-ը նշեց իր գործունեության 150-ամյակը՝ թողարկելով մի շարք նոր արտադրանքներ և նորարաություններ: Նույն տարվա մարտ ամսին Ընկերությունը դարձավ Գերմանական Դիզայներական Խորհրդի հիմնադիր անդամ:
2016 թ․ սեպտեմբերին Գերմանական Դիզայներական Խորհուրդը Küppersbusch-ն ընդգրկեց «Գերմանական հիմնական Ապրանքանիշներ» շարքում:

Intra
Intra-ն ամբողջ աշխարհում հայտնի է իր բարձրակարգ դիզայնով և չժանգոտվող պողպատից պատրաստված արտադրանքներով: Նման բարձրորակ արտադրանքը տասնամյակների նվիրված աշխատանքի և նորարարությունների արդյունք է:
Ուսումնասիրելով շվեդական Mölntorp-ը և դանիական Juvel-ը, Intra-ն անհամար փորձարկումներ է կատարել՝ կուտակելու համար համապատասխան փորձ և գիտելիք, որպեսզի դառնա այն, ինչ այսօր է:
Ավելի քան 140 տարվա ձեռներեցությունն ու նորարարությունը ամփոփված են Intra Group-ի արտադրանքի մեջ: Ընկերության պատմությունը սկսվեց 1871 թ․-ին, երբ դարբին վարպետն ու նրա որդին Շվեդիայի Մյոլտտորպ քաղաքում ֆերմա վարձեցին:
1985 թ․-ին Մյոլտտորպում ստեղծվեց AB ընկերությունը: Սկզբնական շրջանում Ընկերությունը արտադրում էր թիթեղյա տարաներ կաթնամթերքի համար:
1920 թ․-ից արտադրանքը դարձավ բազմազան և շուկա հանվեցին չժանգոտվող պողպատից լվացարաններ:
30-ականներին II Համաշխարհային պատերազմի պատճառով դադարեցվեցին հետագա ընդլայնման ծրագրերը՝ մինչև պատերազմի ավարտը:
Պատերազմի հետևանքով նոր արտադրանքների պահանջարկ առաջացավ:
In 1947, the company is renamed Byggeartikler A/S, and the diversification of the production continued, including aluminium boats, folding chairs and tables. The company expanded into the Norwegian market.
1976 թ․-ին Byggeartikler A/S-ը վերաանվանվեց INTRA AS:
Այդ տարիներին ընկերությունն ուներ ավելի քան 200 աշխատակից և տարեկան արտադրում էր 350.000 լվացարան:
1988 թ․-ին Intra AS-ը մուտք գործեց Շվեդական և Դանիական շուկա՝ միանալով Gustavsberg-ին՝ Շվեդիայում և Juvel-ին՝ Դանիայում:
1989 թ․ ընթացքում, Intra AS-ը իր նորվեգական արտադրամասը տեղափոխեց Տրոնդհայմից Մալվիկ:
1994 թ․-ին Intra-ն հաստատվեց Լեհաստանում: Ընկերությունը շարունակում էր ընդլայնվել և ուներ ավելի քան 300 ապրանքանիշ:
2007 թ.-ին Teka Գրուպը ձեռք բերեց Intra AS-ը: Այդ պահին, INTRA-ն ուներ գործարաններ Նորվեգիայում, Շվեդիայում և Դանիայում և համարվում էր առաջատարը սկանդինավյան շուկայում: Հաջորդ տարիներին ընկերության արտահանումների գերակշիռ մասն ուղղված էր Գերմանիա և ԱՄՆ:
2016 թ․-ին Intra Group-ը ձեռք բերեց Elcee սանիտարական բիզնեսը՝ շարունակելով իր ընդլայնման ծրագրերը ողջ աշխարհով։
